Ջո Բայդենը սեպտեմբերի 21-ը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը տոնելու օր է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը Հայաստանի Անկախության օրվա առիթով շնորհավորել է հայ ժողովրդին ու խոսել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։

«28 տարի առաջ հայ ժողովուրդն իր ապագան իր ձեռքը վերցրեց և վերահաստատեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։

Այսօր Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը տոնելու և Հայաստանի պատմությանը հարգանքի տուրք մատուցելու օր է։ Այս պատմությունն ամբողջական չի լինի մինչև մենք մեկընդմիշտ չճանաչենք Մեծ Եղեռնը՝ Հայոց ցեղասպանությունը։ 1915-1922 թվականներին գրեթե երկու միլիոն հայ տեղահանվեց, 1.5 միլիոն տղամարդ, կին և երեխա սպանվեցին։ Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք ոչնչացման այս սարսափելի և զանգվածային գործողությունների մասին։

Մասնավորապես կարևոր է ասել հիշատակի այս խոսքերը պատմական այդ իրողության մասին այն պահին, երբ մեզ ամեն օր հիշեցնում են, որ բառերը խոցելու ուժ ունեն և մենք համատեղ պարտավորություն ունենք բարձրաձայնելու ատելության դեմ, քանի որ լռությունը մեղք է։

Եթե լիարժեքորեն չճանաչենք, չհիշատակենք և չկրթենք մեր երեխաներին ցեղասպանության մասին,«այլևս երբեք»բառերը կկորցնեն իրենց իմաստը։ Չճանաչումը հող է նախապատրաստում հետագայում նման վայրագությունների կրկնության համար։

Ես հայ ժողովրդի և ամերիկահայ համայնքի կողքին եմ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նշել է Բայդենը։

Նա հպարտություն է արտահայտել, որ Սենատում իր գործունեության տարիներին առաջնորդել է Ցեղասպանության ճանաչման ջանքերը և սատարում է Ներկայացուցիչների պալատի և Սենատի բանաձևերին, որոնք պետք է ընդունվեն ու հիմք հանդիսանան ԱՄՆ-ի ճանաչման համար։

Բայդենը, ըստ որոշ հարցումների, ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատներիառաջատար թեկնածունէ:

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը