Անանյանը կապիտալ ծախսեր կատարելու առումով որոշակի թերացումներ է տեսնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի կարծիքով, Հայաստանում տարիներ շարունակ չի հաջողվել կապիտալ ծախսեր կատարելու մշակույթ ձևավորել, ծախսերը կատարվել են ըստ անհրաժեշտության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ ներկայացված նախագիծը կբերի ազատ դրամական միջոցների ավելացմանը տնտեսության մեջ:

Անանյանը նշեց՝ նախագծով առաջարկվածն ուղղակի ֆինանսական սրսկում է տնտեսություն՝ պարտքերը ետ վերադարձնելու միջոցով: «Գաղտնիք չէ, որ պետական բյուջեի ծախսային մասն իրականացնելիս որոշակի խնդիրներ ունենք, և մեզ շատ դեպքերում չի հաջողվում ծախսերը կատարել այն տեմպով կամ ծավալներով, որը մենք կուզեինք: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Գրեթե միշտ պետական բյուջեի կապիտալ ծախսերը թերակատարվել են: Բայց դա նրանով չի պայմանավորված, որ առանձին պետական պաշտոնյաներ իրենց գործառույթը լավ չեն իրականացնում՝ չնայած, հնարավոր է, որ այդպիսի բաներ ևս լինեն: Տարիներ շարունակ մեզ բոլորիս դեռևս չի հաջողվել կապիտալ ծախսեր կատարելու մշակույթ ձևավորել: Տարիներ շարունակ մենք կապիտալ ծախսերը կատարել ենք ըստ անհրաժեշտության: Դրանք չեն եղել ոլորտի ռազմավարությունից բխող հերթական երկարաժամկետ կամ միջնաժամկետ ծրագրով նախատեսված»,-ասաց Անանյանն ու նշեց՝ կապիտալ ծախսեր իրականացնելու առումով որոշակի թերացումներ ունենք:

Նա նշեց՝ հիմա տրանսֆորմացիայի են ենթարկում թե մտածելակերպը, թե ուզում են նման մշակույթ ձևավորել: Անանյանը նկատեց՝ եթե նախագիծն ընդունվի և իրենց հաջողվի մինչև տարվա վերջ հարկ վճարողներին վերադարձնել ԱԱՀ-ի դեբետային մնացորդները, և հարկատուներն ու տնտեսավարողները լսեն իրենց հորդորներն ու ներդրումներ կատարեն, ապա տնտեսական ակտիվության վրա դա էական ազդեցություն կունենան:

Անդրադառնալով պատգամավորների՝ արտասահմանյան ընկերություններին վերաբերող հարցին՝ նա նշեց՝ այդ մասով այդպիսի մտահոգություն կարող էին լինել, եթե չունենային 2835 հարկ վճարողների ցանկը: Անանյանը վստահեցրեց, որ խոշորների ցանկն ակտիվ աշխատող կազմակերպություններ են, որոնք ունեն ներդրումային ծրագրեր, և դրանք վերաիմաստավորելու և ավելացնելու նախադրյալներ են տեսնում:

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին: Նախատեսվում է մինչև տարեվերջ 2571 գործող հարկ վճարողների վերադարձնել 50 մլրդ 748 մլն դրամ ԱԱՀ դեբետային միջոցներ:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ