Հասարակական

ԵՄ երկրներում ապաստան հայցած հայաստանցիների թիվը շեշտակի նվազել է

1 րոպեի ընթերցում

ԵՄ երկրներում ապաստան հայցած հայաստանցիների թիվը շեշտակի նվազել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարվա առաջին կիսամյակում 2018-ի համեմատ նվազել է 27, իսկ 2017-ի համեմատ՝ 44 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում կատարելով Եվրոստատի տվյալներին: «Սա Նոր Հայաստանը բնութագրող կարեւորագույն ցուցանիշներից մեկն է»,-նշել է ՀՀ վարչապետը:

2019-ի տվյալներով ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան է հայցել 1815 քաղաքացի, 2018-ին՝ 2475 քաղաքացի, իսկ 2017-ին՝ 3250 ՀՀ քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում