Հասարակական

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱԷՄԳ 63-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացմանը

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը մասնակցել  է ԱԷՄԳ  63-րդ   համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վիեննայում մասնակցել է սեպտեմբերի 15-18-ն անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում Հայաստանի տաղավարի բացման արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տաղավարում ներկայացվել են ատոմակայանների անվտանգության բարձրացման ուղղությամբ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի ծրագրային մշակումները։

Նախարար Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ալ. Լիխաչովը սեպտեմբերին կայցելի Հայաստան։

Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ընթացքը, ինչպես նաև նախանշել «Ռոսատոմ» կորպորացիայի հետ առաջիկա տարիների համագործակցության ուղղությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում