«Իմ քայլ»-ի պատգամավորները ԼՀԿ-ի նախագծից հետո Վանեցյանի հրաժարականը համարում են զուգադիպություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները զուգադիպություն են համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին նախագծի ընդունումից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Զուգադիպություն չլինելու կասկածները հիմնավոր կարող էին համարվել, եթե մեկ հանգամանք հաշվի չառնեինք: ԼՀԿ-ի կողմից շատ վաղուց և հետևողականորեն է տարվում այն համոզմունքը, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները պետք է որոշակի քաղաքական բնույթ ունենան: Կար նաև կառավարության կազմում ներգրավելու նախաձեռնություն, որը մենք մերժեցինք: Այսինքն, այս նախաձեռնությունն ու համոզմունքը ԼՀԿ-ի կողմից վաղուց են տարվում: Դրա համար ես ավելի շատ հակված եմ սա որակել զուհադիպություն, քան ինչ-որ դավադրություն»,-ասաց Սուրեն Գրիգորյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նկատեց, որ նախքան ԱԺ հասնելը և առաջին ընթերցմամբ ընդունվելը ցանկացած նախագծի համար բավականին ժամանակ է պահանջվում՝ քննարկումներ կառավարությունում, ԱԺ հանձնաժողովում: «Ես կարծում եմ, որ այս օրինագծի գործընթացը սկսել է նվազագույնը 1.5-2 ամիս առաջ: Ներքին համոզմունք ունեմ, որ այդպիսի մտադրություն գոնե այդ պաշտոնի հետ կապված չի եղել: Սա ուղղակի զուտ զուգադիպություն է»,-եզրափակեց Պապոյանը:

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ԼՀԿ-ի կողմից ներկայացված նախագիծը: Դրանով խմբակցությունն առաջարկում է ազգային անվտանգության և ոստիկանության ղեկավարների առջև դրվող չափանիշները նույնացնել պատգամավորների և կառավարության անդամների առջև դրվող չափանիշների հետ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան