Հասարակական

Հանրապետությունում եղանակը աստիճանաբար կտաքանա 6-7 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում եղանակը աստիճանաբար կտաքանա 6-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բոլոր մարզերում Սեպտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում եղանակը աստիճանաբար տաքանալու է այսօրվա համեմատ մոտ 6-7 աստիճանով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Արդեն սեպտեմբերի 17-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Երևանում, օդի ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի»,- նշել է Սուրենյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում