Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարՍուրեն Պապիկյանը սեպտեմբերի 11-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս անվտանգության համակարգին ծանոթանալու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարին ուղեկցել են փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահիտեղակալ Արսեն Պողոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և այլք:

Ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել օդանավակայանի անվտանգության կառավարման կենտրոնում և ուղեբեռների զննման կետում, որտեղ ժամանակակից սարքավորումների միջոցով հետևել է անվտանգության հսկողության կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև ուղեբեռի ռենտգենային զննման գործընթացին։

Նախարարին տեղեկացվել է, որ օդանավակայանի անվտանգության համակարգը համապատասխանեցված էՔաղաքացիականավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշներին:

Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է անվտանգության համակարգերի կատարելագործման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները և ընդգծել, որքաղավիացիայիանվտանգությունը երկրի անվտանգության կարևորագույն ցուցիչներից է։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով