Առաջին անգամ Երևանում մենահամերգով հանդես կգա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում մենահամերգով կներկայանա հանրահայտ դաշնակահար Անդրաշ Շիֆը: Դաշնակահարը կկատարի Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Անդրաշ Շիֆը ծնվել է 1953 թվականին Բուդապեշտում: Ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում: Իբրև մենակատար և դիրիժոր նա հանդես է գալիս Բեռլինի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա մենահամերգներով ելույթներ է ունեցել Քարնեգի համերգասրահի Շտեռն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում` յուրահատուկ մեկնաբանությամբ ներկայացնելով Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի ստեղծագործությունները:

1999 թվականին դաշնակահարը հիմնադրել է իր կամերային նվագախումբը, որը միավորում է մենակատարների և կամերային երաժիշտների:

Մեծ է երաժշտի սերը դեպի կամերային երաժշտությունը: 1989 թվականին Անդրաշ Շիֆը դառնում է Զալցբուրգի մերձակայքում տեղի ունեցող հանրահայտ «Մուզիքթագե Մունդզեե» կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ պատվով պահելով իր պաշտոնը մինչև 1998 թվականը:

Հայերեն العربية Русский

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել