Տարածաշրջանային

Ավստրալիայի երեք քաղաքացի Է ձերբակալվել Իրանում

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի երեք քաղաքացի Է ձերբակալվել Իրանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ձերբակալվել են Ավստրալիայի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը նաեւ բրիտանական անձնագիր ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը:

Հրատարակության աղբյուրների տվյալներով, ձերբակալվածներից մեկն ավստրալական համալսարանի կին դասախոս Է: Զրուցակիցները նշել են, որ նա ձերբակալվել Է մի քանի ամիս առաջ:

Մյուս երկու ավստրալացիները՝ բլոգեր կինը եւ նրա ամուսինը, ձերբակալվել են մի քանի շաբաթ առաջ երկրում ճամփորդելու ընթացքում: Հաղորդվում Է, որ երկու կանայք պահվում են Թեհրանի «Էվին» բանտում: Տղամարդու գտնվելու վայրը հայտնի չԷ: Թեեւ ձերբակալվածներից երկուսը երկքաղաքացիություն ունեն, ավստրալական կառավարությունը Թեհրանի հետ բանակցություններ Է վարում բոլոր երեք ձերբակալվածների ազատման պայմանների շուրջ:

Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի ներկայացուցիչն ընդգծել Է, որ դեպարտամենտը «հյուպատոսային օգնություն Է ցուցաբերում այն երեք ավստրալացիների ընտանիքներին, որոնց ձերբակալել են Իրանում»: Վկայակոչելով տեղեկատվության գաղտնիությունը՝ նա հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում