Սպորտ

«Բարսելոնա»-ի նախագահն անդրադարձել է թիմում Մեսսիի մնալու հարցին

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ի նախագահն անդրադարձել է թիմում Մեսսիի մնալու հարցին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի հեռանա կատալոնական ակումբից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Marca-ն:

«Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից» մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը, ինչպես նաև ավարտել կարիերան կամ տեղափոխվել այլ ակումբ։ Նմանատիպ պայմաններ են եղել նաև Չավիի, Անդրես Ինիեստայի և Կարլես Պույոլի պայմանագրերում։ Բայց ես չեմ անհանգստանում, քանի որ Լեոն այնքան նվիրված է «Բարսելոնային», որ չի պատրաստվում հանդես գալ այլ թիմում։ Չեմ կասկածում, որ 2020/21 մրցաշրջանից հետո նա կմնա կատալոնական ակումբում, երբ ավարտվի պայմանագրի ժամկետը»,- նշել է Բարտոմեուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում