Ուռուցքաբանության ոլորտին նպաստող 2 փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանն ուղղված երկու փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ» ընկերության միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, երկկողմանի հուշագիրը` ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «ԻՐԱ Մեդիքլ Գրուպ»-ի միջև` նպատակ ունի վերջինիս կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի միջոցով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնել ուռուցքաբանական ծառայությունը Հայաստանում: Հուշագրի և նրանց համատեղ ջանքերի շնորհիվ` այն նպաստելու է Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի զարգացմանը: Ներդրումների գումարը շուրջ 3,5 միլիոն դոլար է:

«Պետական բյուջեում ճառագայթային բժշկությանը տրամադրվող միջոցների աճ է արձանագրվում: Մենք կկարողանանք մոտակա տարիների ընթացքում էական ձեռքբերումներ ունենալ», - ասել է Արսեն Թորոսյանը:

Նախարար Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել ընկերության ներդրում կատարելու ցանկությունը և նշել, որ հենց այս ընկերությունն է սկիզբ դրել ժամանակակից ճառագայթային բուժումը Հայաստանում:

«Պետությունն իր հերթին այս ոլորտում էականորեն մեծացնում է պետական ֆինանսավորումը: 2 տարվա ընթացքում մենք ունենալու ենք մոտավորապես 3 ամգամ աճ: Մենք պետք է ավելացնենք ֆինանսները, որպեսզի առավելագույնս հասանելի դարձնենք բուժումը` թե վիրահատական, թե ճառագայթային թերապևտիկ, թե քիմիաթերապևտիկ ուղղություններով», - ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է եռակողմ փոխըմբռնման հուշագրին, ապա այն նպատակ ունի իրականացնել հետբուհական, լրացուցիչ և շարունակական մասնագիտական զարգացման ու կրթական ծրագրեր, կազմակերպել գիտական և հետազոտական աշխատանքներ ու ապահովել նպաստավոր պայմաններ որակյալ բուժաշխատողներ կրթելու և վերապատրաստելու համար:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը