Պաշտոնական

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Մոլդովայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Մոլդովայի արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանին (նստավայրը՝ Կիև):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, դեսպան Բոլբոչանն ասել է, որ երկու ժողովուրդները խորը պատմական կապեր ունեն և Մոլդովան ցանկանում է համակողմանիորեն զարգացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ: Այս համատեքստում նշվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական երկխոսության և պաշտոնական փոխայցելությունների դերը:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել համագործակցության լայն օրակարգ ձևավորելու ուղղությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական ոլորտին: Այս առումով կողմերը կարևորել են Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը և գործարար համաժողովների կազմակերպումը:

Զրուցակիցները քննարկել են նաև իրավապայմանագրային բազայի ընդլայնմանը, հումանիտար և մշակութային համագործակցությանը և ավիահաղորդակցությանը վերաբերող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում