Ֆուտբոլի ընտրանին Երևանում զիջեց Իտալիային. 1:3

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման հերթական փուլի շրջանակներում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել էր Իտալիային (1:3):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային 10 րոպեներին Հայաստանի ընտրանին կարծես տիրել էր նախաձեռնությանը: Եվ արագ գոլը երկար սպասեցնել չտվեց: Խաղի 11-րդ րոպեին Հայաստանի ընտրանուն առաջ մղեց թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Բաց թողած գոլից հետո Իտալիան ամբողջ թիմով նետվեց գրոհի և տիրեց խաղային իրավիճակին: Խաղի 25-րդ րոպեին կրքերը բորբոքվեցին և երկու թիմերը ֆուտբոլիստների բախվեցին: Իտալիայի հավաքականի կազմում դեղին քարտ ստացավ Վերատին, իսկ Հայաստանից՝ Ղազարյանը և Կարապետյանը:

Հանդիպմանը 27-րդ րոպեին Իտալիայի ընտրանին վերականգնեց հաշվի հավասարությունը: Աչքի ընկավ Անդրեա Բելոտին: Իսկ խաղակեսի վերջում Հայաստանի ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով՝ երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Ալեքսանդր Կարապետյանը:

Երկրորդ կեսում մեկնարկում վիճակագրությունը խոսում էր Իտալիայի թիմի օգտին, սակայն Գյուլբուդաղյանցի սաները շեշտը դրել էին արագ հակագրոհների վրա:

Իտալիան ունեցած առավելությունը գոլի վերածեց 77-րդ րոպեին՝ գոլն իր ակտիվում գրանցեց Լորենցո Պելեգրինին: Րոպեներ անց՝ 80-րդ րոպեին, հյուրերը խփեցին նաև երրորդ գոլը՝ դուբլի հեղինակ դարձավ Բելոտին:

Ի վերջո Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ հյուրընկալելով Իտալիային պարտվեց 1:3 հաշվով:

Հանդիպմանը մարզադաշտից հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Հայաստանը Եվրո-2020-ի ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային: Այդ խաղը կմեկնարկի 17:00-ին:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն العربية Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը