ՈՒԵՖԱ-ի նախագահը ժամանեց Երևան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին«Զվարթնոց»օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանելՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը ևՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը»,- հայտնում է ֆեդերացիան:

ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:

Հայերեն العربية English Français Русский