Հասարակական

Ռուստամ Բադասյանը Դեբորա Գրիզերի հետ քննարկել է համագործակցության զարգացման նոր հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը Դեբորա Գրիզերի հետ քննարկել է համագործակցության զարգացման նոր հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը արդյունավետ համագործակցության համար և այդ համատեքստում բարձր գնահատել Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեության իրականացմանն ուղղված աջակցությունը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նախարարից հետաքրքրվել բարեփոխումների ծրագրերով ու դրանց աջակցելու հնարավարություններով:

Ռուստամ Բադասյանը հակիրճ ներկայացրել է Նախարարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը՝ դրանցից առանձնացնելով Հակակոռուպցիոն և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններով նախատեսված միջոցառումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդմանը, սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ու էլեկտրոնային արդարադատության ներդրմանը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում