Սպորտ

Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի թեկնածուն տեղափոխվել է «Լենս»

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի թեկնածուն տեղափոխվել է «Լենս»

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Մարալ Արթինը տեղափոխվել է «Լենս»-ի կանանց թիմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՖՖ կանանց ֆուտբոլի դեպարտամենտի պետ Աննա Թադևոսյանը:

«Հայաստանի կանանց ազգային հավաքականի թեկնածու Մարալ Արթինը մեկ տարվա պայմանագիր է կնքելArras Football Club Féminin-ի հետ, որը RacingClub Lens FotbalClub-ի հետ համագործակցության արդյունքում դարձել է «Լենս»-ի կանանց թիմը:Ուրախ եմ տեղեկացնել նաև, որ հաջորդ տարի «Լենս»-ը կանանց թիմ կունենա նաև Հայաստանում:Ակումբի սեփականատեր Ջոզեֆ Ուղուրլյանը շատ է կարևորում Հայաստանում ակումբ ունենալու գաղափարը: Նշեմ նաև, որ Մարալ Արթինի գործակալն է ֆրանսահայ հայտնի իրավաբանՍևան Քարյանը»,- գրել է Թադևոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում