Հասարակական

Նախարար Հակոբ Արշակյանը «բաց դաս» է անցկացրել Երևանի դպրոցներից մեկում

2 րոպեի ընթերցում

Նախարար Հակոբ Արշակյանը «բաց դաս» է անցկացրել Երևանի դպրոցներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիով Երևանի թիվ 192 հիմնական դպրոց կատարած այցի ընթացքում «բաց դաս» է անցկացրել բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացրել նորաստեղծ նախարարության հիմնական ուղղությունները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի նվաճումներն ու ապագան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նա նշել է, որ ինժեներական-տեխնոլոգիական ոլորտը մեր տնտեսության ամենաառաջադեմ և արագ զարգացող ճյուղերից է և կոչ է արել աշակերտներին դպրոցում լավ, հիմնավոր կրթություն ստանալուց հետո մասնագիտանալ բնագիտական ուղղություններով:

Նախարարը խոսել է տեխնոլոգիական արտադրանքի և դրանց հասանելիության, գիտալիքահեն արդյունաբերություն զարգացնելու, համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացման ուղիների և հնարավորությունների մասին։

Դպրոցականները իրենց հետաքրքրող մի շարք հարցեր են ուղղել նախարար Հակոբ Արշակյանին և ստացել հանգամանալից պատասխաններ։

Նախարարը խոստացել է նաև օգնել դպրոցում տեխնոլոգիական խմբակ հիմնել։

Թիվ 192 հիմնական դպրոցում են անցել են նաև նախարարի դպրոցական ուսման տարիները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում