Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության օրվա և Անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել Բակո Սահակյանին և Արցախի մեր հայրենակիցներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում