Նաիրա Աբրամյանը նշանակում է ստացել Եվրոպայում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման բաժնի առաջատար մասնագետ Նաիրա Աբրամյանը նշանակում է ստացել Եվրոպայում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Սեպտեմբերի 3-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կկայանա կանանց Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլի B խմբի Վրաստան-Իտալիա հանդիպումը: ՀՖՖ Արտոնագրման բաժնի առաջատար մասնագետ Նաիրա Աբրամյանը նշանակվել է այդ հանդիպման պատվիրակ»,- նշված է կայքում:
Կարդացեք հոդվածը` Русский