1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Լեո» թիմը հաղթանակով է մեկնարկել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում ընթացող Եվրոպայի ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
I խմբի«Լեո» (Հայաստան) -«Գենտոֆտե» (Դանիա) հանդիպումն ավարտվել է հայկական թիմի հաղթանակով` 3:2: «Լեո»-ի կազմում 3 գոլի հեղինակ է դարձել Ֆրանցիսկո դե Կամպոսը:
Այսօր երեկոյան«Լեոն» կմրցի Չեռնոգորիան ներկայացնող«Տիտոգրադ» թիմի հետ: