Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, նախարարը բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անձնական ներդրումը և հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ։

«Հաշվի առնելով մեր երկրների միջև առկա երկարամյա համագործակցությունը և երկկողմ հարաբերություններում դեռևս չօգտագործված մեծ ներուժը, մենք պետք է սահմանենք բազմաոլորտ փոխգործակցության առավել բարձր նշաձող»,- նշել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը գոհունակությամբ հայտնել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում ականատես է եղել տարբեր ուղղություններով հայ-իրանական հարաբերությունների կայուն զարգացմանը և հավելել, որ իրանական կողմը շահագրգիռ է ընդլայնել համագործակցության օրակարգը Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած երիտասարդ ու նախաձեռնող ղեկավարության հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության սերտացմանը, զբոսաշրջության, էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված հարցերի շուրջ։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով