Կառավարության և հանրության միջև կա երկխոսություն. Նիկոլ Փաշինյան 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ին 2019 թվականի պետական բյուջեից կհատկացվի 57 միլիոն 762 հազար դրամ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ մինչև 2018 թվականը լրավճարներն իրականացվել են «Լույս» հիմնադրամի միջոցներից, իսկ նախորդ տարի իրականացրել է Մշակույթի նախարարությունը, ապա՝ «Իմ քայլը» հիմնադրամը:

«Գաղափարական և սկզբունքային հարց կա, քանի որ ասում ենք ՀՀ պետական ազգային ակադեմիական երգչախումբ, անհասկանալի է, թե ինչու այն պետք է ֆինանսավորվի անհատների, բարեգործների կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ պետությունը պետք է իր պարտավորությունները կատարի և պայմաններ առաջադրի: «Իմ եզրակացությունն այսպիսին է.մենք արվեստին և մշակույթին պետք է նայենք որպես մեր տնտեսության ճյուղերից մեկի, իմ ընկալմամբ՝ դա տնտեսության ճյուղ է, որին պետությունն ինչ-որ առումով ֆինանսավորում է, և պետք է հասկանանք, թե դրա արդյունքում ինչ ենք ստանում»,-ասաց նա և նշեց, որ հարկավոր է ապրել տնտեսական կանոններով:

Ըստ Փաշինյանի՝ այս ոլորտում հարկավոր է հստակ խնդիր դնել՝ մեծացնել թանգարանների կոլեկտիվների, թատրոնների եկամուտները: «Սա չի նշանակում, որ պետք է իրենք շահութաբեր լինեն, թեև դա էլ ինչ-որ պահի պետք է դառնա խոսակցության նյութ, մենք ասում ենք, որ պետք է եկամուտներն ավելանան»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ փոխվելու է նաև դրամաշնորհներ տրամադրելու կոնցեպտը:

Վարչապետը ներկայացրեց, որ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով թանգարանների այցելուների թիվը աճել է 31 տոկոսով, թատրոնների այցելուների թիվը՝ 41 տոկոսով: «Այս թվերը ցույց են տալիս մի կարևոր բան. Հայաստանի կառավարության և հանրության մեջ կա երկխոսություն, այդ երկխոսությունը տեղի է ունեցել և տեղի է ունենում, բոլոր ցուցանիշները, որ ունենք, այդ երկխոսության արդյունքն են: Մեր երկրում պետք է բացառել այնպիսի թանգարանների գոյությունը, որտեղ մարդ չի մտնում: Ես համոզվել եմ, որ մեր երկրում կան թանգարաններ, որոնք ճիշտ ներկայացնելու դեպքում, այցելուների կիլոմետրերով հերթեր կառաջանան և՛ Գյումրիում, և՛ Երևանում»:

Վարչապետն ասաց, որ եթե կա մի թանգարան, որի ղեկավարությունը խնդիրը չի կարողանում լուծել, պետք է փոխել ղեկավարությանը: «Կլինեն ակցիաներ, ցույցեր, բայց սա ռազմավարական խնդիր է: Պարապությունը որևէ ոլորտից պետք է բացառել, որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկենք տուն՝ հանգստանալու»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս խնդիրն ամբողջությամբ կլուծվի մյուս տարվա բյուջեով: «Մենք չպետք է մեր երկրի կարևորագույն մշակութային օջախները դնենք այն վիճակում, որ, ներողություն, «ծուռ վզով» գնան տարբեր բարեգործական կազմակերպությունների մոտ, թե փող տվեք, որ գոյատևենք, պայմանով, որ պետք է հստակ պայմաններ դրվեն»,-ասաց նա:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում