Տարածաշրջանային

Վրաստանում ավելի քան 100 դպրոց կմնա առանց առաջին դասարանցիների

1 րոպեի ընթերցում

Վրաստանում ավելի քան 100 դպրոց կմնա առանց առաջին դասարանցիների

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի 108 պետական դպրոցներում ոչ մի առաջին դասարանցի չի լինի 2019-2020 ուսումնական տարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Imedi հեռուստաընկերությունը:

Խնդիրը վերաբերում Է հատկապես բարձրլեռնային գյուղերին եւ Վրաստանի իշխանությունների կողմից չվերահսկվող տարածքների՝ Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) մերձակա բնակավայրերին: Առայժմ տվյալներ չկան այն մասին, թե քանի առաջին դասարանցի Է այս տարի գրանցվել Վրաստանի դպրոցներում:

Անցյալ տարի պետական դպրոցներում եղել Է 50,2 հազարից ավելի երեխա, իսկ մասնավորներում՝ ավելի քան 5,8 հազար: Նոր ուսումնական տարում բոլոր առաջին դասարանցիները, ավանդույթի համաձայն, կստանան նեթբուքեր, բայց այս անգամ՝ բարելավված տեխնիկական հնարավորություններով:

Նեթբուքերում բեռնված են տարբեր ուսումնական ծրագրեր վրացերենի եւ օտար լեզուների, մաթեմատիկայի եւ տրամաբանության վերաբերյալ , դպրոցական եւ արտադասարանային ուղեցույցներ, ուսումնա-ճանաչողական խաղեր:

Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում Է 2084 դպրոց, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում