Մի քանի ընկերություններ ազատվում են մաքսատուրքերից 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է ծրագրի շրջանակում իրականացնել 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում, որից 804 մլն 900 հազար դրամը նախատեսվում է իրականացնել հոսքագիծ ձեռք բերելու համար, իսկ 20 մլրդ 68 մլն դրամը՝ հումքի և սարքավորման ձեռք բերման համար:

Ընկերությունում ներկայումս կա 408 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ 68 մլն 242 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 804 մլն 398 հազար 571 դրամ:

Արտոնություն ստացած մյուս ընկերությունը «Գոլդ Քափ» ՍՊԸ-ն է, որի դեպքում նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 4 մլրդ 622 մլն 41 հազար դրամի ներդրում, որից 220 մլն դրամն արդեն իրականացվել է հոսքագծի ձեռքբերման համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի ձեռք բերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 23 նոր աշխատատեղ (որից 5-ը արդեն ստեղծվել է)՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 4 մլրդ 141 մլն 57 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 269 մլն 168 հազար 738 դրամ:

«Ինչ վերաբերում է «Զեննի» ՍՊԸ-ին, ապա այս ընկերության մասով նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 440 մլն դրամի ներդրում, հումքի և նոր սարքավորումների ձեռք բերման համար: Ներկայումս առկա է 101 աշխատատեղ` 100 000 դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը:

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 120 000 դրամ միջին աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 394 մլն 845 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 20 մլն 94 հազար 400 դրամ:

Հայերեն

Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդումն ուսումնասիրման փուլում է. ՔԿ

Հայաստանում վերջին տարիներին գրանցված տնտեսական բարձր աճի օգուտները հավասարապես հասանելի չեն երկրի բոլոր բնակիչներին. Համաշխարհային բանկ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում 126 հրշեջ է տուժել կրակի դեմ պայքարի ժամանակ

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Իրաքի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով

Հայաստանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտին կհյուրընկալի գիտական, մշակութային և բնապահպանական հարյուրավոր նախաձեռնություններ

Բազմազան ուտեստներ, համերգային ծրագիր. Ստեփանավանը կհյուրընկալի Խորովածի փառատոնը

Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է

Լեհաստանն Ուկրաինային առաջարկել է Patriot հրթիռներ արտադրել իր տարածքում

Իրանից գազի ծավալներն ավելացնելու հնարավորություններ կան. Խուդաթյան