Ստեփանակերտ, Երևան, Գյումրի. սեպտեմբերի 1-13-ը հայտարարված են մանսուրյանական օրեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 1-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղի կունենան մանսուրյանական օրեր:

Համերգաշարը մեկնարկելու է սեպտեմբերի 1-ին՝ Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այնտեղ կհնչի մաեստրոյի կինոերաժշտությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար նոր գործիքավորմամբ:

Եվս երեք համերգ՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին, կկայանա Երևանում՝ ընդգրկելով Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները, կոնցերտները, բալետային ու կինոերաժշտությունը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համերգաշարին ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ «Մաեստրո Մանսուրյան-80» ծրագրի շրջանակում ստեղծագործությունները կմատուցվեն նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ:

«Երաժշտությունը նորովի կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին ժամը 20:00-ին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Տեխնիկապես բավականին բարդ համերգ է լինելու, ինչին շատ երկար ենք պատրաստվել»,- ասաց Մարությանը և հավելեց, որ տեխնիկան արդեն իսկ ուղարկվել է Արցախ, որտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ մաեստրոն դեռ երկար տարիներ շարունակելու է զարմացնել իր հանդիսատեսին:

«Ծրագրին մաղթում եմ լավ ընթացք և կարծում եմ, որ այս համերգաշարն ամփոփելու ժամանակ կարձանագրենք, որ 2019 թվականի մշակութային կյանքում այս իրադարձությունը մեծ նշանակություն է ունեցել»,- նշեց Հարությունյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, Արայիկ Հարությունյանին այս համերգաշարն իրականացնելու համար:

«Այս միջոցառումների շարքը ներկայացնում է մեր իշխանությունների ուշադրությունը երաժշտության նկատմամբ»,- շեշտեց Մանսուրյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր համար երջանկություն է մաեստրոյի հետ աշխատել և խոսել երաժշտությունից:

«Կարող եմ ասել, որ աշխարհն ունի երկու Մանսուրյան՝ Հայաստանին ծանոթ և աշխարհին ծանոթ Մանսուրյան: Մեր երկրում նրան ավելի շատ ճանաչում են կինոերաժշտությամբ, իսկ արտասահմանում՝ դասական երաժշտությամբ»,- նշեց Սմբատյանը և կարևորեց այն փաստը, որ հայ հանդիսատեսը մանսուրյանական օրերի շնորհիվ ավելի մոտիկից կծանոթանա կոմպոզիտորի դասական երաժշտության հետ:

Երևանի քաղաքապետը նաև ներկայացրեց Մանսուրյանի 80-ամյակին նվիրված մաեստրոյի դիմանկարով սահմանափակ քանակությամբ հուշամեդալներ, որոնք առաջինը շնորհվեցին Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սմբատյանին և Արայիկ Հարությունյանին:

Տիգրան Մանսուրյանը հուշամեդալը տեսնելով՝ հայտարարեց. «Աննման է, նման լինելով աննման հուշամեդալ է»:

Համերգաշարը կամփոփվի սեպտեմբերի 13-ին Գյումրիում՝ կրկին կինոերաժշտության կատարումներով:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում