Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափով:

Նա նախագահ Դոդոնին հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում