Հասարակական

Ռուստամ Բադասյանը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 26-ին ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող գրասենյակի գլխավոր խորհրդական Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ եվրոպական կառույցի հետ համատեղ մեկնարկած ծրագրի շրջանակում ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար և գործընկերների հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ստեղծվելիք երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման կարգն ու գործիքակազմերը, ինչպես նաև անդրադարձել եվրոպական մի շարք երկրներում գործող համանման մարմինների լավագույն փորձին ու չհաջողած պատմություններին:

ԵԱՀԿ ներկայացուցիչ Անդրեյ Մունտեան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել հակակոռուպցիոն պայքարին աջակցելու ԵԱՀԿ պատրաստակամությունը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում