Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում ասվում է.

«Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած: Բազում տարիներ Դուք անմնացորդ ծառայություն եք մատուցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և մեր ժողովրդին, այդ թվում՝ 20 տարի որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Թող Աստված Ձեզ ուժ տա և աջակից լինի Ձեր առաքելությանը հանուն մեր ժողովրդի բարօրության՝ ի Հայրենիք և ի Սփյուռս, հանուն մեր երկրի հզորության և հանուն խաղաղության համայն աշխարհում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար կյանք և ամենայն բարիք»:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում