Հասարակական

Երևանի քաղաքապետը դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը դատական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում:

Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին և մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում