Ռուստամ Բադասյանն այցելել է Արդարադատության Ակադեմիա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 14-ին այցելել է Արդարադատության ակադեմիա: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել շենքային պայմաններին, եղել «Հայ ամերիկյան բարեկամության նախասրահ»-ում, մարզերից ժամանող ունկնդիրների համար նախատեսված հյուրանոցային համալիրում, համակարգչային քննասենյակում, դատական նիստերի դահլիճում:

Շրջայցին հաջորդած աշխատանքային քննարկման ընթացքում ռեկտոր Առաքելյանն Ակադեմիայի հնարավորությունների սահմաններում լիակատար աջակցություն է հայտնել Նախարարության բարեփոխումների ծրագրերը հաջող իրականացնելու և նոր նվաճումներ գրանցելու հարցում՝ այդ համատեքստում ընդգծելով նաև Ակադեմիայի հետ համագործակցող միջազգային կառույցների ներուժի ներդրումը:

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Նախարարությունը տրամադրված է սերտորեն համագործակցել Արդարադատության ակադեմիայի հետ՝ հաշվի առնելով նաև Դատաիրավական ռազմավարության գործողությունների ծրագրով դատավորների և իրավապահ մարմինների համար վերապատրաստումների արդիականացված ծրագրեր իրականացնելու խիստ անհրաժեշտությունը:

Ռեկտորի հետ զրույցում նախարարն անդրադարձել է նաև Ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենքի լրամշակմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

Հանդիպման ավարտին Ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է Ակադեմիայի մշակած խաղարկային տարրերով ինտերակտիվ դասընթացը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության փոխնախարարներ Ռաֆիկ Գրիգորյանը, Աննա Վարդապետյանը, Քրիստիննե Գրիգորյանը, Ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Շահինյանը, այլք:

Հայերեն Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան