Սպորտ

Պատմական արդյունք. «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում է

1 րոպեի ընթերցում

Պատմական արդյունք. «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում է

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում հյուրընկալվեց վրացական «Սաբուրթալո»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսը բավականի բարդ և լարված ստացվեց հայկական ակումբի համար: Խաղի 9-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն առաջ մղեց «Արարատ-Արմենիա»-ին՝ ստանալով Նարսինգի՝ եզրից կատարած փոխանցումը:

Երկրորդ կեսում Վարդան Մինասյանի սաները խփեցին նաև երկրորդ գոլը: «Սաբուրթալո»-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում, և 11-մետրանոցն անվրեպ է իրացրեց Պետրոս Ավետիսյանը: Հայկական ակումբը հաղթեց 0:2 հաշվով:

Թիմերի առաջին խաղում վրացական «Սաբուրթալոն» հաղթել էր 1:2 հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 2:3 հաշվով՝ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ դուրս եկավ «Արարատ-Արմենիա»-ն` պատմական արդյունքի հասնելով: Վարդան Մինասյանը թիմը, որը ձևավորվել է միայն նախորդ տարի, առաջին հայկական ակումբն է, որ կխաղա փլեյ-օֆֆ-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում