Սպորտ

Տեղափոխության մասին լուրերը երբեմն ծիծաղելի են. Մխիթարյան 

1 րոպեի ընթերցում

Տեղափոխության մասին լուրերը երբեմն ծիծաղելի են. Մխիթարյան 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է առաջիկա մրցաշրջանում ակումբի տրամադրվածության մասին:

«Նախորդ մրցաշրջանում մենք հնարավորություն ունեինք մտնելու Անգլիայի առաջնության քառյակի մեջ, ցավոք, դա մեզ չհաջողվեց, բայց հավատում էինք մինչև վերջին րոպեն: Հնարավորություն կար հանդես գալու Չեմպիոնների լիգայում, եթե հաղթեինք Եվրոպայի լիգայի եզրափակիչում, սակայն դա ևս չարեցինք: Հիասթափված էինք, սակայն հաջորդ մրցաշրջանում մենք նոր հնարավորություն կունենանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը փոխանցում է BBC-ին:

Հայ կիսապաշտպանը խոսել է շրջանառվող այն լուրերի մասին, ըստ որոնց, ինքը կփոխի ակումբը՝ շեշտելով, որ երբեմն կարդում է լուրեր իր տեղափոխության մասին, որոնք ճիշտ չեն: «Երբեմն տեղափոխության մասին լուրերը ծիծաղելի են»,-նշել է նա:

Անգլիայի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին խաղում` օգոստոսի 11-ին, «Արսենալ»-ն արտագնա խաղում կմրցի «Նյուքասլ»-ի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում