Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Գրանդ Չեսս տուրին և Սինգֆիլդի Գավաթին 

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Գրանդ Չեսս տուրին և Սինգֆիլդի Գավաթին 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը օգոստոսի 10-14-ը կմասնակցի Գրանդ Չեսս տուրի հերթական փուլին, որը տեղի կունենա ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 10-12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար:

Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Ռիչարդ Ռապպորտը, Յու Յանգին և Դոմինգես Պերես Լենիերը:

Գրանդ Չեսս տուրի ավարտից հետո Արոնյանը օգոստոսի 16-30-ը Սենթ Լուիսիում կմասնակցի Սինգֆիլդի Գավաթի խաղարկությանը, որտեղ նրա մրցակիցները կլինենՄագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում