Հայտնի են «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի հաղթողները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 1000 ձեռներեցի մասնակցությամբ անցած և մեկ շաբաթ տևած «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ն օգոստոսի 3-ին ամփոփել է արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի մամուլի ծառայությունից, փակման միջոցառմանը մասնակիցներն ստացել են մրցանակներ, որոնց ընդհանուր արժեքը հասավ 100,000 ԱՄՆ դոլարի։

Ստարտափները բաժանված էին խմբերի՝ կախված զարգացման աստիճանից և գործունեության ոլորտից։ «Ներդրումային համաձայնությունների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի մոտ ապագայում։

Starter մրցույթում մրցում էին գաղափարի փուլում գտնվող ստարտափները, որոնք դեռ շուկայում չեն և չեն ստացել ներդրումներ։ Այդտեղ հաղթող ճանաչվեցին՝

1-ին հորիզոնական ՝ Thermoscan - 5,000 ԱՄՆ դոլար- Ծրագիրը հատուկ ջերմային ընկալիչների միջոցով և արհետական բանականությամբ աշխատող դետեկտորներով կանխորոշելու է կրծքագեղձի քաղցկեղը։

2-րդ հորիզոնական - 3,000 ԱՄՆ դոլար – CowNet- Այն հնարավորություն է տալիս ֆերմերին ամեն պահի ստանալ ինֆորմացիա կենդանու առողջության և պրոդուկտիվության մասին։ Հավաքված ինֆորմացիան հասանելի է ֆերմերներին հատուկ հեռախոսային հավելվածի միջոցով։

3-րդ հորիզոնական - 2,000 ԱՄՆ դոլար - Xpressbook – Այն ծրագիր է այն բիզնեսների համար, որոնք կատարում են շատ գործարքներ։ Ծրագիրն ունի իր մեջ ինտեգրված հարկերը մեխանիզացնող հնարավորություն։

Booster-ում մրցում էին այն ստարտափները, որոնք արդեն ունեն ներդրումներ և գործում են շուկայում կամ շուտով մուտք կգործեն։

1-ին հորիզոնական՝ Soraytec - 5,000 ԱՄՆ դոլար – հիմնադրված 2014 թ․-ին, նպատակը հոսանքի ուժը չափող սարք ունենալն է։ Սարքը կարողանում է չափել միջին և բարձր հոսանքի ուժը։

2-րդ հորիզոնական՝ ForgeFiction - 3,000 ԱՄՆ դոլար – ստեղծում է հետաքրքիր կոնտենտ՝ թույլ տալով բոլոր հետաքրքրվողներին գրել պատմություններ և առաջարկել նոր տարբերակներ։

3-րդ հորիզոնական՝ 2,000 ԱՄՆ դոլար - RetentionForce – հաղորդակցության բարելավման և հաճախորդների հետ կապը բարելավելու նպատակով ստեղծած չաթբոտ է։

Բոլոր ոլորտային մրցույթների հաղթողները ստացան 1,500 ԱՄՆ դոլար մրցանակ։ Եվս 30,000 ԱՄՆ դոլարի հատուկ մրցանակներ հանձնվեցին ստարտափներին։ Ծրագրավորողների համար նախատեսված Firecode Marathon-ի մրցանակային ֆոնդը հասավ 20,000 ԱՄՆ դոլարի։

Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը՝ Սևանում։ Նպատակը ստարտափների և ներդրողների համար համագործակցության հարթակ ստեղծելն է և նորարարությունը մարդկայնացնելը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը