Սպորտ

«Փյունիկ»-ի հաջորդ մրցակիցը Եվրոպայի լիգայում անգլիական Պրեմիեր լիգայից է 

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ի հաջորդ մրցակիցը Եվրոպայի լիգայում անգլիական Պրեմիեր լիգայից է 

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Երևանի «Փյունիկ»-ի մրցակիցը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական ակումբի մրցակիցը «Վուլվերհեմթոն»-ն է անգլիական Պրեմիեր լիգայից:

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա Երևանում օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումը` Անգլիայում, օգոստոսի 15-ին:

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր չեխական «Յաբլոնեց»-ին, իսկ թիմերի երկրորդ խաղում դարպասի գրավում չի արձանագրվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում