Տնտեսություն

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ խարդախության հատկանիշներով 

2 րոպեի ընթերցում

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ խարդախության հատկանիշներով 

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ 3-ի մասի 1-ին կետի հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր էին նախապատրաստվել դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ:

Հուլիսի 25-ին տուրօպերատորի գրասենյակում էին հավաքվել քաղաքացիներ, ովքեր բողոքում էին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման դեմ՝ նշելով, թե երաշխիք չունեն, որ իրենց տոմսերը նույնպես չեն չեղարկվի:

Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով հուլիսի 25-ին մոտ հարյուր ՀՀ քաղաքացի մնացել էր Հուրգադայում: Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորների երկու խումբ արդեն ժամանել է Հայաստան: Թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում