ՄԹ նորանշանակ պետնախարարին հանդիպած օտարերկրյա պետության առաջին նախագահն Արմեն Սարգսյանն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև փոխգործակցությունը կխորանա և կամրապնդվի:

Քրիստոֆեր Պինչերն, իր հերթին, ուրախությամբ նշել է, որ նախագահ Սարգսյանն օտարերկրյա պետության առաջին նախագահն է, ում հետ նա առիթ է ունենում հանդիպելու պաշտոնը ստանձնելուց հետո՝ ընդգծելով, որ Հայաստանն արժեքավոր և կարևոր գործընկեր է իր երկրի համար:

Զրուցակիցները ոչ պաշտոնական միջավայրում քննարկել են Հայաստան-ՄԹ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան