Սպորտ

Հավաքականների մի խումբ ֆուտբոլիստների զինվորական ծառայությունից տարկետում տրվեց   

2 րոպեի ընթերցում

Հավաքականների մի խումբ ֆուտբոլիստների զինվորական ծառայությունից տարկետում տրվեց   

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականներում հանդես եկող մի խումբ ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրեց:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 25-ի նիստում:

Արտեմ Կարապետյանի, Արթուր Միրանյանի, Դանիել Օզբիլիզի և Գաել Պոլ Անդոնյանի տարկետման ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ երկարաձգվել էր մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Անհրաժեշտություն է առաջացել Արտեմ Կարապետյանի տարկետման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի ամառային զորակոչը, Արթուր Միրանյանի և Գաել Պոլ Անդոնյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, իսկ Դանիել Իհսանի Օզբիլիզինը՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։

Հրաչիկ Գևորգյանին, Մարկ Գրիգորյանին, Հայկ Գալստյանին և Ալեքսանդր Հովհաննիսյանին տարկետում էր տրվել կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու Հրաչիկ Գևորգյանի, Մարկ Գրիգորյանի, Հայկ Գալստյանի տարկետման ժամկետը մինչև 2021 թվականի ամառային զորակոչը, իսկ Ալեքսանդր Հովհաննիսյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը։

Անատոլի Այվազովին, Հովհաննես Պողոսյանին և Գրիգորի Էմեքսուզյանին տարկետում էր տրվել կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ, և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու Անատոլի Այվազովի և Հովհաննես Պողոսյանի տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, իսկ Գրիգորի Էմեքսուզյանի տարկետման ժամկետը՝ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը։

Սարգիս Մարտիրոսյանին, Գերման Կուրբաշյանին, Երջանիկ Ղուբասարյանին և Էդգար Բաբայանին անհրաժեշտ է տարկետում տալ մինչև 2021 թվականի ամառային զորակոչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում