Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

«Խորապես համոզված եմ, որ մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը միջպետական բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու լավագույն հիմքն է»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է առողջություն և երջանկություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում