Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի և Արգենտինայի միջև փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար:

Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումը՝ զրուցակիցները նշել են, որ այդ գործում մշտապես իր մեծ ավանդն է ունեցել և ունի արգենտինահայ համայնքը:

Դեսպան Ուռիոլաբեիտիան նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով և շարունակելու է մնալ որպես մեր երկրի լավ բարեկամը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում