Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ նրան արդյունավետ դիվանագիտական առաքելություն մաղթելով Հայաստանում:

Նշելով, որ հնագույն մշակույթի և քրիստոնեական արժեհամակարգի կրող հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ունեն դարերի պատմություն՝ Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը փոխշահավետ կապերն ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Դեսպան Պարեխան ասել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում ՝ նշելով, որ գործունեության ընթացքում գրեթե ամենուր հանդիպել է հայերի, որոնց հանդեպ ունի շատ ջերմ վերաբերմունք:

Նա ընդգծել է, որ իր գործունեությունը մասնավորապես ուղղված կլինի Հայաստանն ու Իսպանիան իրենց մշակույթով, պատմությամբ և ներդրումային հնարավորություններով փոխադարձորեն ավելի ճանաչելի դարձնելուն, ինչպես նաև գործարար կապերի, տարբեր ոլորտներում ակտիվ շփումների հաստատմանը նպաստելուն:

Զրուցակիցները հատկապես ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժը՝ նշելով, որ հայերն ու իսպանացիներն իրենց համար շատ բան կարող են բացահայտել Հայաստանում և Իսպանիայում: Հեռանկարային է համարվել նաև փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում