Սպորտ

Եվրո-2019-ի B խմբում կմրցեն Չեխիա-Նորվեգիա, Իռլանդիա-Ֆրանսիա զույգերը 

1 րոպեի ընթերցում

Եվրո-2019-ի B խմբում կմրցեն Չեխիա-Նորվեգիա, Իռլանդիա-Ֆրանսիա զույգերը 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում շարունակվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում կկայանա B խմբի երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում 18:45-ին Չեխիայի հավաքականը կմրցի Նորվեգիայի ընտրանու, իսկ 21:00-ին Իռլանդիան ուժերը կչափի Ֆրանսիայի հետ «Բանանց» մարզադաշտում:

B խմբի առաջատարը Ֆրանսիա հավաքականն է, որն ունի 3 միավոր, երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Իռլանդիայի և Նորվեգիայի ընտրանիները: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Չեխիան՝ առանց միավորի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում