Ազգային մարզադաշտը կլինի Երևանում. ներդրողն արդեն կա 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կառուցվելիք Ազգային մարզադաշտը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան և կտեղավորի մոտ 35-40 հազար հանդիսական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ միացմամբ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Դեռևս ապրիլ ամսվա վերջին մեկնել էի ԱՄՆ, որպեսզի տեղում բանակցություններ վարեմ հնարավոր ներդրողի հետ: Ամերիկյան ներդրողն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է կազմել և ուղարկել ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Ներդրողը պատրաստ է մինչև 300 միլիոն դոլար ներդրում կատարել Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ կառուցելու համար: Մարզադաշտը կունենա մոտավորապես 35-40 հազար նստատեղ, կբավարարի միջազգային ամենաբարձր ստանդարտներին »,-ասել է Լոռեցյանը:

Վերջինս շեշտել է, որ մարզադաշտը կառուցվելու է Երևան համայնքի տարածքում, քանի որ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ ունենալ Երևանից դուրս՝ նշանակում է հնարավորություն չունենալ ընդունել միջազգային ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, ինչպիսին են եվրոպական եզրափակիչները կամ Եվրոպայի առաջնության խաղերը:

Հայերեն العربية Русский

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը