Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող, Եվրո-2020-ի ՈւԵֆԱ-ի դեսպան, պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` պորտուգալացին պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Գոմեշը փաստեց, որ Հայաստանում է երկու աշխատանքային օրով, որի ընթացքում կհետևի նաև այս օրերին Երևանում ընթացող Եվրոպայի ֆուտբոլի Մ19 տարեկանների առաջնությանը: «Ես առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ: Այստեղ եմ եկել նաև տարիներ առաջ ազգային թիմի հետ»,- ասաց նա:

Պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքով` ֆուտբոլի զարգացման համար հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել պատանի ֆուտբոլիստներին, ինչն արդեն իսկ արվում է Հայաստանում: «Հիմա ամենակարևոր տեղում եմ, որտեղ պետք է այցելեի և նման կերպ փորձում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել զոհերի հիշատակին»,- ընդգծեց նա:

Գոմեշը լիահույս է, որ Երևանում ընթացող Եվրո-2019-ում Պորտուգալիայի ընտրանին, որը մրցաշարի գործող չեմպիոնն է, կարող է հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ:

Հայերեն العربية

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում