Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» չի պատրաստվում միայն պաշտպանվել 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով, իր թիմը դեռ հնարավորություն ունի դուրս գալու ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մինասյանը շեշտել է, որ մինչ խաղը չի ուզում խաղաքարտերը բացել: «Այնպես չէ, որ խաղադաշտ մտնելով՝ առաջին րոպեից ձգտելու ենք միայն պաշտպանվել: Մենք արդեն գիտենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը և փորձելու ենք օգտագործել դրանք»,-ասել է մարզիչը:

Մինասյանի խոսքով` երկրորդ խաղում ակնկալվում է այլ սցենար, քանի որ իր թիմն առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով: «Հույս ունեմ, որ մեկնարկային մի քանի րոպեներից հետո ֆուտբոլիստների անհանգստությունը կվերանա»,-ասել է նա:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին: Թիմերի առաջին խաղում, որը կայացել էր Երևանում, «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2:1 հաշվով:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը