Հասարակական

Ռուստամ Բադասյանը պատրաստ է լրագրողի ներկայությամբ անցնել բժշկական հետազոտությունները

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը պատրաստ է լրագրողի ներկայությամբ անցնել բժշկական հետազոտությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում են կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի տակ դնելով 2011 թվականին Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը:

«Հայտարարում եմ, որ ինչպես մեկ ամիս առաջ էր պարոն Բադասյանը հայտարարել ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում բժշկական հետազոտության ենթարկվելու պատրաստակամության մասին, այնպես էլ այսօր արդարադատության նախարարը պատրաստ է ցանկացած լրագրողի հետ այցելել որևէ բժշկական հաստատություն, անցնել համապատասխան հետազոտությունները և արդյունքները ներկայացնել այս հարցով շահագրգիռ կողմերին: Միայն պետք է խնդրեմ ցանկության մասին տեղեկացնել մեկ շաբաթ առաջ:

Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ Ռ. Բադասյանի կնքահայրը Վարդան Եղիազարյանը չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախարարի խոսնակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում