Սպորտ

Եվրո-2019. պայքարի մեջ են մտնում B խմբի թիմերը 

1 րոպեի ընթերցում

Եվրո-2019. պայքարի մեջ են մտնում B խմբի թիմերը 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Եվրոպայի մինչև 19 տարեկանենրի առաջնությունում պայքարը կսկսեն B խմբի թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբային փուլի անդրանիկ տուրի առաջին խաղում Նորվեգիայի ընտրանին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կխաղա Իռլանդիայի թիմի հետ (սկիզբը՝ ժամը 18:45-ին), իսկ Չեխիան ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ (սկիզբը՝ ժամը 21:00-ին, Հանրապետական մարզադաշտ):

Նախօրեին մեկնարկած մրցաշարի բացման խաղում Հայաստանի ընտրանին 1:4 հաշվով պարտվեց Իսպանիային, իսկ գործող չեմպիոն Պորտուգալիան 3։0 հաշվով առավելության հասավ Իտալիայի նկատմամբ:

Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի անցկացվում է Հայաստանում: Հանդիպումները կկայանան Հանրապետական, «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:

8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:

Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 200-500 դրամ:

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում