Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ , Արտանիշ, Լճափ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-9-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում կամ առանձին լրատվամիջոցներում տրվել էին տարատեսակ մեկնաբանություններ:

Իրականության պարզաբանման համար «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հետ:

Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում, 3-ը՝ Լճափում: «Մենք արդեն ստացել ենք լաբորատոր հետազոտությունների պատասխանները, համաձայն որոնց՝ խոշոր եղջերավորների անկումը կապ չունի թունավորման հետ, առավել եւս՝ Սեւանա լճի ջրի: Այն եղել է առվույտի առաջացրած փքվածության արդյունք»,- նշեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:

ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետը եւս հաստատեց անկման հասած խոշոր եղջերավորների քանակը եւ հիմնական պատճառը: «Լաբորատոր փորձաքննության արդյունքներով Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր, Արտանիշ եւ Լճափ համայնքներում անկած անասունների մանրէաբանական և մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն եւ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել: Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաններում որևէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիներն փքվածություն են ունեցել: Այնպես որ, անասունների անկումները ոչ մի կապ չունեն ջրային թունավորումների հետ, դրանք հետեւանք են առվույտի առաջացրած փքվածության, որոնք տեղի են ունենում ոչ միայն Սեւանա լճին հարակից տարածքներում, այլ նաեւ հեռագնա արոտներում, որտեղ կան առվույտի դաշտեր: Ի դեպ, փքվածություն նկատվել է շատ անասունների մոտ, որոնցից մեծ մասին անասնաբույժներին հաջողվել է փրկել: Իսկ ավելի անհուսալի վիճակում գտնվողներին ենթարկել են հարկադիր մորթի, որոնց մսի օգտագործումը միանգամայն անվնաս է, թույլատրելի»,- հավաստեց Արշակ Էլիզբարյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը