Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «ՄԱԶ» գործարանի աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին՝ Բելառուս կատարած աշխատանքային այցի վերջին օրը, այցելել է Մինսկի ավտոմոբիլային գործարան (МАЗ), որը հանդիսանում է ԱՊՀ տարածքում 1944թ-ից գործող ամենամեծ մեքենաշինական գործարաններից մեկը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շրջայցի ընթացքում ցուցադրվել են գործող ավտոմոբիլային արտադրանքի նմուշները, որից հետո Սուրեն Պապիկյանն այցելել է բեռնատարների հոսքագծի կայան, ծանոթացել մեքենաների մասերի հավաքման աշխատանքային գործընթացին: Ներկայացվել է գործարանի արտադրական ներուժը, բելառուսական ուղևորափոխադրող ավտոբուսների և բեռնատար մեքենաների մրցակցային առավելությունները, միջազգային շուկայում պահանջարկի և սպառման աշխարհագրությունը: Նշվել է, որ գործունեության սկզբնական շրջանում գործարանն առավելապես մասնագիտացել է ծանր բեռնատարների արտադրության վրա, սակայն արդեն 1995թ-ից զբաղվում է նաև տարբեր չափերի և հարմարությունների ուղևորափոխադրող մեքենաների արտադրությամբ: Գործարանում օրական արտադրվում է 30-35 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, որոնք ամբողջովին համապատասխանեցված են ավտոմոբիլային արտադրությանը ներկայացվող եվրոպական չափորոշիչներին: Քաղաքային, միջքաղաքային, տուրիստական և հատուկ նշանակության ավտոբուսները գործում են աշխարհի տարբեր երթուղիներում:

Նախարար Պապիկյանի առաջարկի հիման վրա փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ առևտրային կապը և ուսումնասիրել գործարանի բեռնատար ու տրանսպորտային միջոցների արտադրության համար անհրաժեշտ դետալները ու մետաղական հումքը Հայաստանից Բելառուս մատակարարելու հնարավորությունը:

Այցի շրջանակներում նախարարն այցելել է նաև Մինսկի ավտոմոբիլային գործարանի թանգարան, որտեղ նրան ներկայացրել են գործարանի գործունեության և տարբեր տարիներին թողարկված ավտոմոբիլային նմուշների արդիականացման պատմությունը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում