Քրեական պատմություն, մահ և սեր. «Կապվածություն»-ը լիամետրաժ ֆիլմերի մրցույթում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Կանադայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Կապվածություն» կինոնկարի ռեժիսոր Բուրաք Չևիքը ժապավենի միջոցով փորձել է հանդիսատեսին ներկայացնել անձնական պատմությունը, հիշողությունները, հույզերն ու ապրումները:

2019 թվականին նկարահանված կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆիլմը քրեական գործի վայրերին առնչվող տեղագրական զննություն է դեպքից 15 տարի անց, կասկածյալների ցուցմունքների ուղեկցությամբ, ապա ներկայացվում է մարդասպան զույգի հանդիպման գիշերը:

Հուլիսի 11-ին լրագրողները հանդիպեցին կինոնկարի արտ-տնօրեն Դիլսադ Ալադագի հետ, որը մանրամասներ ներկայացրեց ֆիլմից:

«Ժապավենի մի հատվածում ներկայացվում է թաղման արարողություն, իսկ մյուս մասում անդրադարձ կա թաղում իրականացնող զույգին: Շատերն են ասում, որ կինոնկարի երկրորդ մասը բավականին ռոմանտիկ է»,-ասաց Ալադագը:

Նրա խոսքով` մեծ հետաքրքրությամբ է այցելել այն վայրերը, որոնք ներկայացվում են ժապավենում: Նկարահանումներ իրականացնելիս մեզ համար կարևոր էր ֆիլմը դիտողներին փոխանցել այն հույզերը, որոնք ունի մեր ռեժիսորը: «Հուսամ` ստացվել է»,-շեշտեց արտ-տնօրենն ու խոստովանեց, որ դեռևս չի հաջողվել Թուրքիայի որևէ լուրջ փառատոնում ներկայացնել կինոնկարը, ապահովել դիտողների մեծ քանակ, սակայն այն մարդիկ, որոնք նայել են կինոնկարը, միայն դրական են արձագանքել:

Ալադագն ընդգծեց, որ ֆիլմը նկարահանել են փոքր բյուջեով, հակառակ դեպքում այն ավելի ծավալուն ու ուշագրավ կարող էր լինել: «Թուրքիայում ժապավենը որակվել է որպես համարձակ քայլ կինոարվեստում, քանի որ այն հակադրվում է ավանդական կինոմտածողությանը: Մենք այդ գիծը փորձելու ենք պահպանել նաև մեր մյուս ֆիլմերում»,-եզրափակեց նա:

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել